Քոչարյանի առաջին արձագանքը՝ իր ասուլիսի տապալման մասին

Ինչպես արդեն հայտնի է, երեկ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը՝ վերացնելով առաջին ատյանի դատարանի որոշումը Քոչարյանին «Մարտի 1-ի» գործով կալանավորելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ այսօր նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում։ Նախքան Քոչարյանի ժամանումը մի խումբ ցուցարարներ ներխուժեցին դահլիճ՝ հայտարարելով, որ իրենց նպատակը ասուլիսը տապալելն է։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ՀՀ երկրորդ նախագահի մամուլի ասուլիսի տապալման շուրջ, Tert.am-ին ասել է․ «Ինչպես տեսաք՝ իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի և դրա համար իրենց ակտիվիստներին ուղարկել էին, որ ասուլիսը տապալվի․․․» Նյութի աղբյուրը` Yelaket.am

 

Be the first to comment on "Քոչարյանի առաջին արձագանքը՝ իր ասուլիսի տապալման մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*