Վերաքննիչ դատարանը ե՞րբ է քննելու Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը

Վերաքննիչ դատարանը դեռ չի նշանակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորելու որոշման դեմ բողոքի քննության օրը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը 168.am-ին տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված կարգով բողոքը ստանալուց հետո վարույթ իրականացնող մարմնից պահանջում է գործի նյութերը, որոնք ստանալուց հետո սահմանված է եռօրյա ժամկետ նիստի համար։

Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, դատարանը դեռ չի ստացել գործի նյութերը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանում քննելու է դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

http://hayeli.am/

Be the first to comment on "Վերաքննիչ դատարանը ե՞րբ է քննելու Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը"

Leave a comment

Your email address will not be published.


*