ԹԵՍՏ. Ընտրեք լուսանկարներից այն մեկը, որը ձեզ ավելի շատ է դուր գալիս և կիմանաք շատ բան ձեր իսկ անձի մասին

Ընտրեք լուսանկարներից այն մեկը, որը ձեզ ավելի շատ է դուր գալիս և մենք կպատմենք ձեր մասին ավելին քան դուք կարծում եք: Գնացինք:

Պատասխաններ

1.Դուք պերֆեկցիոնիստ եք: Դուք սիրում եք հավասարություն, մաքրություն և կոկիկություն: Ձեզ հանձնարարված աշխատանքը կատարում եք հիանալի, երբեք ոչնչից չեք ուշանում, իսկ երբեմն ձեզ համար սովորական օրը կարող է մյուսներին թվալ իդեալական օր: Բայց երբեմն ձեզ անհրաժեշտ է հանգստություն և գուցե ժամանակն է լիցքաթափվելու կյանքի հոգսերից:

2. Դուք ամեն ինչին վերաբերվում եք հոմորով: Օպտիմիստական հայացքները գրեթե միշտ օգնել են կյանքի տարբեր պահերում: Իսկ ձեր հումորները բազմաթիվ անգամ ձեզ դուրս են հանել վատ և անհարմար իրավիճակից: Բայց երբեմն, որոշ հարցերում՝ անհրաժեշտ է լինել լուրջ և հավասարակշռված:

3. Դուք ստեղծագործ անհատ եք: Շրջապատող յուրաքանչյուր երևույթ ոգեշնչում է ձեզ: Դուք կարող եք ստեղծել հրաշքներ սովորական իրերից և համոզված եղեք, որ դրանք կհիացնեն բոլորին իրենց նրբությամբ ու գեղեցկությամբ:

4. Դուք պաշտում եք զգալ: Այնպիսի անհատականություն, ինչպիսին դուք եք՝ քիչ են հանդիպում մեր շրջապատում: Դուք զգում եք յուրաքանչյուր երևույթ: Այնպիսի երևույթներ՝ ինչպիսիք են քամու թեթև հպումը մաշկին, գետի անվերջ խշշոցը, աշնան անձրևը ևայլն և այլն: Ձեզ միայն մնում է նույնպիսի  հաճույք զգաք նաև աշխատանքում և շրջապատում: Այս դեպքում կյանքը ձեզ համար կդառնա իսկական տոն:

5. Դուք ռոմանտիկ եք: Հավատարմությունն ու նրբությունը ապրում է ձեր սրտում: Ձեզ զարմացնելու և հաճույք պատճառելու համար բավական է պատմել մի զույգի ռոմանտիկ սիրո պատմություն և դուք ձեզ լիովին բավարարված կզգաք, սակայն որոշ ժամանակ անց դուք նույնպես կցանականք այդպիսի պատմություն ունենալ: Բայց պետք չէ որոնել այնպիսի սեր, ինչպիսին հանդիպում է տարբեր ֆիլմերում ու գրքերում: Հավատացեք այն մտքին, որ ձեր իսկ սեփականը կարող է լինել ավելի լավը:

6. Դուք բարի և կամեցող էակ եք: Ձեր ընկերները մշտապես ձեզ տեսնում են որպես լավ օգնական և խորհրդատու, կյանքի տարբեր իրավիճակներում: Սակայն  երբեմն դուք տխրում եք, որ ուրիշները ձեր բարությունը հատուցում են նախանձով ու բանսարկությամբ: Բայց հակառակ դրան, դուք շարունակում եք բարի գտնվել օգնության կարիք ունեցողների հանդեպ: Ամեն դեպքում ինչքան էլ լավ երևույթ լինի բարությունը, երբեք չմոռանաք ձեր իսկ սեփական անձի մասին: Հիշեք որ երբեմն  ձեզ էլ է օգնություն հարկավոր:

7. Դուք իսկական արկածներ որսացող եք: Ռիսկ և ադրենալին՝ ահա ձեր կյանքի միտքն ու նպատակը: Գլխավորն այն է որ այդ ամենն անեք առանց վախենալու, հակառակ դեպքում ամեն ինչ կդառնա անհետաքրքիր: Եթե վարել՝ ապա շատ արագ, եթե բարձրանալ ՝ ապա շատ բարձր, եթե մարտի բռնվել ՝ ապա միայն տվյալ բնագավառի չեմպիոնի հետ: Բայց երբեմն անհրաժեշտ է կանգ առնել և մտածել այն մանր դետալների մասին, որոնք բաց եք թողել կյանքի ընթացքում:

8. Դուք պաշտում եք լռությունն ու հանգստությունը: Դուք նպատակասլաց և համառ անձ եք: Ունեք կյանքի նպատակ, որին ինչ գնով լինի պետք է հասնեք: Դուք նախընտրում եք հոգու ներդաշնակությունը համատեղել մարմնի հանգստության հետ և հենց դա էլ ստիպում է ձեզ սիրել լռությունն ու հանգստությունը:

Հրապարակման ներկայացրեց՝ Լիանա Վարդանյանը

Be the first to comment on "ԹԵՍՏ. Ընտրեք լուսանկարներից այն մեկը, որը ձեզ ավելի շատ է դուր գալիս և կիմանաք շատ բան ձեր իսկ անձի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ