Հասունացել է նախագահի կողմից մարտի 1-ի հետաքննության վերաբերյալ հայտարարության պահը

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Գործող Սահմանադրությամբ ՀՀ նախագահի առաքելությունը տեսնում եմ առաջին հերթին նրանում, որ հանդիսանալով բարոյական, մտավոր հեղինակություն և նեղ, անմիջական քաղաքական շահերից ազատ լինելով, ինքն անկաշկանդ, սկզբունքային ու հավասարակշռված վերաբերմունք հայտնի երկրի կարևորագույն իրադարձությունների, առաջացած խնդրիների մասին: Այդ առումով հասունացել է իր կողմից մարտի 1 հետաքննության վերաբերյալ նախագահի հայտարարության պահը, սակայն դեռ ոչ մի բան չեմ լսել: Կարողա՞ Հայաստանից բացակայելու պատճառով բաց եմ թողել»

Be the first to comment on "Հասունացել է նախագահի կողմից մարտի 1-ի հետաքննության վերաբերյալ հայտարարության պահը"

Leave a comment

Your email address will not be published.


*