«Գիտե՞ք 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո ինչպես լղոզեցին գործերն ու ինչ տեխնոլոգիա էր կիրառվում». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գիտե՞ք 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո ինչպես լղոզեցին գործերն ու ինչ տեխնոլոգիա էր կիրառվում.

Ի պատասախան հիմնական վարկածի, որի համաձայն Քոչարյանն էր մեղադրվում, իսկ ըստ դրա համալրված տարբերակի ու Անգլիայում թունավորված /ռուսական հատուկ ծառայությունների կողմից/ ու սպանված Լիտվինենկոյի վկայության՝ ռուսական հատուկ ծառայությունների աջակցությամբ, խթանվում ու շրջանառության մեջ էին դնում բազմաթիվ այլ ապակողմնորոշող վարկածներ՝ որպես «իրավահավասար» բաներ: Շրջանառության մեջ էին դրվում հետևյալ ապակողմնորոշող վարկածները.
-ԱՄՆ է արել /ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Սթրոփ Թէլբոթը տարածաշրջանային այց էր կատարել, ու սպանության ժամին թռչում էր Զվարթնոցից, Պուտինն էլ Սոչիում հայտարարել էր, թե «սպանվել են Ռուսաստանի բարեկամները»/,
-Նաիրին միայնակ՝ Ռոբին հուդն է արել…
-Մասոններն են արել,
-ՀՀՇ-ն է արել /Դավիթ Շահնազարյանը մասնակցել էր ՊՆ հավաքին, Շիրխանյանն էլ ներկա էր եղել ՀՀՇ համագումարին/
-Վազգենի շրջապատն է արել /Շիրխանյանն ու այլք պահանջել էին կառավարությունն իրենց փոխանցել/
-Թուրքիայի հատուկ ծառայություններն են արել /Նաիրի Հունանյանը նախկինում Հ1-ի կողմից Թուրքիա էր գործուղվել/
Ու այսպես շարունակ…..
Ինֆորմացիոն ու հանրային կարծիքի դաշտում կատարյալ քաոս էր ստեղծվում ու վերջում հիմնական վարկածը խլացվում էր ապակողմնորոշող վարկածներով, որոնց տրվում էր նույն եթե ոչ ավելի մեծ կշիռ հատուկ քարոզչության միջոով:

Զուգահեռներ տարեք ու կտեսնեք, որ մարտի 1-ի գործով Քոչարյանի ձերբակալությունից հետո նույն տեխնոլոգիաներն ու տեխնոլոգները գլուխ են բարձրացրել: Հետևութունները թողնում եմ բոլորիդ»:

http://mamul.am/

Be the first to comment on "«Գիտե՞ք 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո ինչպես լղոզեցին գործերն ու ինչ տեխնոլոգիա էր կիրառվում». Ստյոպա Սաֆարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*