Վստրեչի Ապերը ձերբակալվել է․․․

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես տեղեկություն չի ստացել այն մասին, որ Դուբայի օդանավակայանում ձերբակալվել է Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը:

Այս մասին ի պատասխան ArmLur.am-ի հարցադրման` հայտնեցին ՀՔԾ լրատվական բաժնից։

Ի դեպ, ՀՀ ոստիկանությունում ևս Արամ Վարդանյանի ձերբակալման մասին դեռևս պաշտոնական տեղեկություն չունեն:

Հիշեցնենք` ՀՀ քաղաքացի Մամիկոն Սուրենի Բագրատունին հունիսի 4-ին հաղորդում էր տվել, որ մեկ տարի առաջ` հուլիսի 17-ին, Արամ Վարդանյանի մտերիմները, բռնություն գործադրելով, առևանգել են իրեն, տեղափոխել Արամ Վարդանյանի տուն, որտեղ նրան ծեծի են ենթարկել՝ պատճառելով մարմնական վնսավածքներ:

Ամենայն հավանականության` Վստրեչի Ապերի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը կապված է հենց այս հաղորդման հետ, որի վարույթը ՀՔԾ-ում է:

Ի դեպ, հունիսի 22-ին Վստրեչի Ապերի տանը ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել, սակայն ոչինչ չէր հայտնաբերվել:

Իսկ նա ArmLur.am-ի հետ զրույցում ասել էր, որ իրեն երբևէ ոստիկանություն ներակայանալու ծանուցում չի ուղարկվել, ինքը տեղեկություն չի ունեցել, որ հետախուզվում է, ուստիև անխափան դուրս է եկել երկրից:

Վստրեչի Ապերին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեկան օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Պատմությունը սկսվել էր այն պահից, երբ Վարդանյանը, տեղեկանալով եղբոր դստեր և Մամիկոնի միջև տեղի ունեցած սեռական կապի մասին, որոշել էր տեսնել Բագրատունուն:

Մամուլի հրապարակումների համաձայն` վերջինս հայտնի է մեծահարուստ կանանց սիրավեպերի մեջ ներքաշելու, այնուհետև նրանց օգտագործելու վարպետությամբ:

http://newstime.am/

Be the first to comment on "Վստրեչի Ապերը ձերբակալվել է․․․"

Leave a comment

Your email address will not be published.


*