«Ռոբերտ Քոչարյանը հուզիչ ելույթ է ունեցել… սա պատվեր է, և կարող է ենթադրել, թե ում կողմից է, բայց չի ասի»

«Ռոբերտ Քոչարյանի և՛ գործը, և՛ կալանավորումը քաղաքական հետապնդում է»,- այսօր ասոլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Վ. Սողոմոնյանը նշեց, որ Ռ.Քոչարյանի քր. գործն ու կալանավորումն ապօրինի է, կապ չունի ՀՀ օրենքների և Սահմանադրության հետ: Նա հայտարարեց, որ բողոքարկելու են և պահանջելու են ազատ արձակել Ռ.Քոչարյանին: Քոչարյանի պաշտպան Ռոբերտ Սահակյանը կոչ արեց համեմատել 03.07.18 թ. հաղորդագրությունն ու մեղադրանքը՝ արդյոք նմա՞ն են, թե՞ ոչ: Նա համոզվածություն հայտնեց, որ գործը կկարճվի՝ հանցակազմի բացակայության պատճառով: Սահակյանը նշեց, որ չի կասկածել, որ կկալանավորեն Ռ. Քոչարյանին: Անդրադառնալով դատավորին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Վաչե Մարգարյանին, Ռ.Սահակյանը նրան բնութագրեց որպես «եզակի դատավորներից մեկը», իսկ Քոչարյանի ելույթը՝ «հուզիչ»: «Եթե մարդուն մեղադրում ես, ապա մեղադրի օրենքի շրջանակներում, եթե կալանավորում ես, կալանավորի օրենքի շրջանակներում»,- ասաց Ռ.Սահակյանը՝ շեշտելով, որ սա պատվեր է, և կարող է ենթադրել, թե ում կողմից է, բայց չի ասի: «Ոչ մի հիմնավոր կասկած չկա, առեղծվածային բաներ տեսանք, տգիտություն տեսանք, փաստերի խեղաթյուրում տեսանք: Քննչական ապարատ չկա, սպանվել է մեր քննչական ապարատը»,- հայտարարեց փաստաբանը: Նյութի աղբյուրը` Yelaket.am

 

Be the first to comment on "«Ռոբերտ Քոչարյանը հուզիչ ելույթ է ունեցել… սա պատվեր է, և կարող է ենթադրել, թե ում կողմից է, բայց չի ասի»"

Leave a comment

Your email address will not be published.


*