Զինծառայող է զոհվել Նյութի աղբյուրը՝ https://primenews.am/?p=3879&l=am

Այսօր՝ 24.07.2018թ.-ին, ժամը՝ 15:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Վահագի Պետրոսյանը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, նշելով որ քիչ անց պաշտոնապես կտեղեկացնեն նաեւ հանրությանը: Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է:

Նյութի աղբյուրը՝ https://primenews.am/?p=3879&l=am

Be the first to comment on "Զինծառայող է զոհվել Նյութի աղբյուրը՝ https://primenews.am/?p=3879&l=am"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ