13 բան, որ ձեր երեխան պետք է կարողանա անել 4 տարեկանում. Հետո ուշ կլինի

Մինչև 4 տարեկանը ապագա անհատականության հիմքն է դրվում: Հենց այդ պատճառով էլ շատ կարևոր է երեխաներին սովորեցնել անել հետևյալ 13 բաները, քանի դեռ շատ ուշ չէ: Ինքնուրույն սնվել․ Շատ ծնողներ իրենց երեխային այնպիսի հոգատարությամբ են շրջապատում, որ վերջիններս մինչև 4-5 տարեկանը չեն կարողանում գդալից օգտվել, իսկ դա բանի պետք չէ: Եթե դուք ձեր երեխաներին բարին եք կամենում, սովորեցրեք նրանց ինքնուրույնության հնարավորինս շուտ: Դա նրանց կսովորեցնի ամեն ինչում հույս դնել իրենց վրա, այլ ոչ թե սպասել, որ իրենց փոխարեն ամեն ինչ կանեն ծնողները: Սեղանի մոտ հրավիրել մեծերին․ Արևելյան շատ մշակույթներում ընդունված է մեծերին սեղանի մոտ հրավիրել և միայն հետո նստել ու ուտել: Սա լավ ավանդույթ է, որը երեխաների մոտ մեծերի նկատմամբ հարգանք է դաստիարակում ամենավաղ տարիքից: Երեք տարեկան երեխան արդեն ի վիճակի է հասկանալ ու հիշել այդ ավանդույթները: Որքան շուտ դուք նրան դա սովորեցնեք, այնքան շուտ նա կսկսի զարգանալ ճիշտ ուղղությամբ: Հագնվել․ 3 տարեկանում երեխան պետք է կարողանա ինքնուրույն հագնվել: Սկսեք սովորեցնել նրան հագնվել՝ սկսելով զգեստապահարանի ամենապարզ տարրերից: Ճիշտ հագնել կոշիկները․ Երբ երեխային ցույց են տալիս, որ նա խառնել է աջ ու ձախ ոտքերը, նա առանց դժվարության՝ ուղղում է իր սխալը: Բայց դա նրան չի օգնում հիշել աջն ու ձախը: Ավելի լավ է մանկական կոշիկների վրա նշան անել, որպեսզի երեխան միշտ կարողանա տարբերել աջը ձախից: Հագնելիս անընդհատ հիշեցրեք նրան այդ անվանումները, և շուտով երեխան ինքը կհիշի, թե որը որն է: Մաքրել ատամներն ու լվացվել․ Գնեք մանկական ատամի մածուկ ու երեխային սովորեցրեք մաքրել ատամներն ու լվացվել: Սկզբնական շրջանում կարող եք օգնել նրան, սակայն հետո նրան թույլ տվեք դա ինքնուրույն անել: Հիշեցրեք նրան, որ ատամները մաքրելուց հետո անհրաժեշտ է բերանը ջրով ողողել ու շուրթերի վրայից մաքրել մածուկի հետքերը: Պաշտպանվել վտանգից․ 3 տարեկան երեխան չի հասկանում, թե ինչու են մանկապիղծները վտանգավոր, բայց կարելի է նրան սովորեցնել պաշտպանվել: Լողանալու ընթացքում նրան սովորեցրեք բարձր գոռալ, եթե ինչ-որ մեկը փորձի ձեռք տալ նրա ինտիմ հատվածներին: Լողանալ․ 3 տարեկան հասակում երեխան արդեն կկարողանա ինքնուրույն լողանալ:

 

 

Պատրաստեք սրբիչը, տվեք նրան սպունգը և օճառը ու նստեցրեք տաք լոգարանի մեջ: Թող որ ինքնուրույն լվացվի, բայց դուք մի հեռացեք: Օգնեք և ուղղորդեք նրան: Պատրաստվել դպրոց գնալ․ 3 տարեկան երեխաներն արդեն մանկապարտեզ են գնում: Այդ տարիքում մանկական հոգեբանությունը շատ փոփոխություններ է կրում, և երեխան հաճախ դառնում է չլսող ու համառ: Երբ դուք նրա վրա մանկապարտեզ գնալիս պատրաստվելու պատասխանատվությունն եք դնում, դա նրան օգնում է ուշադրությունը կենտրոնացնել, զարգացնում է ինքնուրույնությունը և լավացնում է ուսուցման հմտությունները:

 

Կարդալ․ Կարդալու վաղ սովորությունը ոչ միայն նպաստում է ինտելեկտի ու մտածողության զարգացմանը, այլև պաշտպանում է սթրեսից դպրոցի տարրական դասարաններում: Երեխայի համար վառ, գունեղ նկարներով գրքեր գնեք, որպեսզի արթնացնեք նրա հետաքրքրասիրությունը, և միշտ ժամանակ հատկացրեք ընթերցանությանը: Նկարել․ Երեխայի ձեռքի տակ միշտ պետք է լինեն գունավոր մատիտներ ու թուղթ, որպեսզի նա կարողանա արտահայտել իր ստեղծագործական պոռթկումները: Այդ տարիքում երեխաները դեռևս չեն կարողանում կոնկրետ ֆիգուրներ նկարել, այնպես որ, պետք չէ նրանց պարտադրել այդ անել: Ազատ ստեղծագործական աշխատանքը խթանում է մանկական ուղեղի զարգացումը: Օգնել ընտանիքին․ 3 տարեկանում երեխային արդեն կարելի է սովորեցնել օգնել մեծերին, պարզ բաներ անել, օրինակ, սեղան գցել, սնունդը դնել սեղանին, փոխանցել անձեռոցիկները, և այլն: Դա ընտանեկան ընթրիքն ավելի հետաքրքիր կդարձնի: 3-4 տարեկանում երեխաները շատ են սիրում իրենց մեծերի տեղը դնել, և ուրախանում են, երբ իրենց գովում են: Ուտելուց հետո հավաքել սեղանը․ Ուտելուց հետո երեխային խնդրեք ափսեները տանել ու դնել լվացարանի մեջ, մաքրել սեղանը, և այլն: Դա նրա մոտ մաքրասիրություն կսերմանի: Հավաքել խաղալիքները․ Սա երեխայի մոտ կարգուկանոնի նկատմամբ սեր և օգտակար հմտություն կձևավորի: 3-4 տարեկանում նա կարող է գլուխ հանել դրանից: Աղբյուր՝ blog.168.am

Նյութի աղբյուրը՝ http://bavnews.am/13-%d5%a2%d5%a1%d5%b6-%d5%b8%d6%80-%d5%b1%d5%a5%d6%80-%d5%a5%d6%80%d5%a5%d5%ad%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac-4/

Be the first to comment on "13 բան, որ ձեր երեխան պետք է կարողանա անել 4 տարեկանում. Հետո ուշ կլինի"

Leave a comment

Your email address will not be published.


*