Խոշոր բացահայտում՝ Միշիկի հորը պատկանող հիվանդանոցում

Armtimes.com-ը գրում է․

Սերժ Սարգսյանի խնամու՝ Արա Մինասյանի ղեկավարած Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում հայտնաբերվել են խախտումներ, որոնց մասին հաղորդագրություն է ուղարկվել դատախազություն

Հիշեցնենք, որ վերջինս Միքայել Մինասյանի հայրն է․

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

«Չբուժված հիվանդների համար գումարներ են գանձվել:

Այսինքն՝ հիվանդները չեն պառկել հիվանդանոցում, չեն բուժվել, բայց պետությունից գումարներ են գանձվել: Խոսքը՝ մոտ 300 մլն դրամի մասին է»,- ասաց նախարարը:

Նրա փոխանցմամբ՝ խոսքը սոցփաթեթների վճարների մասին է, որ շահառուները 2016 թվականին պետք է անցնեին կանխարգելիչ բուժքննություն,

որի համար պետությունը անձի համար տարեկան վճարել է 8 հազար դրամ:

«Այդ մարդկանց մոտ 90 տոկոսը գրանցվել է ստացիոնար հիվանդ եւ յուրաքանչյուրի համար գանձվել է 100-ից 200 հազար դրամ»,- ասաց նա:

Թորոսյանը նշեց, որ առաջիկայում ստուգումներ են իրականացվելու բոլոր խոշոր բուժհիմնարկներում:

Անգամ ժամանակացույց կա, թե որտեղ երբ են գնալու:

Օպերատիվ ստուգումների ցանկ է ստորագրվել նախարարի կողմից: Մասնավորապես, խոսքը «Էրեբունի», «Աստղիկ», «Արմենիա» ԲԿ-ների մասին է:

http://newstime.am/

Be the first to comment on "Խոշոր բացահայտում՝ Միշիկի հորը պատկանող հիվանդանոցում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ