Մահացել է Արշակունյաց պողոտայում շենքի փլուզումից տուժած քաղաքացիներից մեկը

Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում քիչ առաջ մահացել է Արշակունյաց պողոտայում այսօր տեղի ունեցած պատահարի հետեւանքով տուժած քաղաքացիներից մեկը՝ 1971 թվականին ծնված Ա.Կ.-ն:

Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան հաստատեցին բուժհաստատության լրատվական ծառայությունից: Հիվանդանոց ընդունվել էին երեք տուժած: Նրանցից մեկը՝ 1990 թվականին ծնված Մ.Հ.-ն, ունեցել է թեթեւ մարմնական վնասվածքներ: Անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց հետո չի հոսպիտալացվել: Մյուսը՝ 1965 թվականին ծնված Գ.Մ.-ն, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա մոտ առկա է գլխուղեղային ծանր վնասվածք: Շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է ծանր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «911» ծառայությունն այսօր` հուլիսի 16-ին, 11։13-ին, ահազանգ է ստացել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի 23 հասցեում շենք է փլուզվել:

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ փլուզվել է շենքի ճակատային հատվածի քիվը (մոտ 10 մ)։

Փլուզման հետեւանքով մարդիկ են տուժել։ Նրանց տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Այս պահին դեպքի վայրում աշխատող փրկարարները սահմանազատել են տարածքը, հեռացրել թուլացած քարերն ու շենքի ճակատային հատվածում տեղադրված թուլացած օդորակիչները։

Նշենք, որ փլուզված շենքը բնակելի չէ։ Այստեղ տեղակայված է Արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը։

Be the first to comment on "Մահացել է Արշակունյաց պողոտայում շենքի փլուզումից տուժած քաղաքացիներից մեկը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ