Սերժ Սարգսյանի ահռելի ունեցվածքի մի մասը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Facebook– ի իր էջում գրել է.

«2013 թ. Հետք. …Նախագահի թեկնածուներից ամենահարուստը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Ըստ նրա գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ նա Ստեփանակերտ քաղաքում ունի 96 քմ մակերեսով շենք- շինություն, որը նրան պատկանում է ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, ինչպես նաեւ 1992թ. արտադրության «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենա: Սերժ Սարգսյանն ունի 18-20-րդ դարի հին իրեր` արձանիկներ, քանդակներ եւ այլն, ինչպես նաեւ Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Երվանդ Քոչարի, Կոջոյանի, Աղեղյանի հեղինակած կտավների հավաքածու: Սերժ Սարգսյանն ունի նաեւ 20-րդ դարի ժամանակակից նկարիչների 32 կտավ:

Ինչ վերաբերում է եկամուտներին, Սերժ Սարգսյանը 3 մլն 899 դրամի աշխատավարձ ստացել է նախագահի աշխատակազմից, ինչպես նաեւ 2 մլն 596 հազար դրամի աշխատավարձին հավասարեցված հավելագրումներ: Նախագահի թեկնածուն ՀՀ բանկերից մեկում ունի ավանդ, որից ստացած տոկոսագումարը կազմել է մոտ 10 մլն 925 հազար դրամ: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Սերժ Սարգսյանը հունվարի 16-ի դրությամբ ունեցել է 108 մլն 400 հազար դրամ: Նշենք, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը դարձյալ հայտարարագիր էր ներկայացրել, ըստ որի՝ անցած մեկ տարվա ընթացքում ստացել էր 3 միլիոն 896 հազար 800 դրամ աշխատավարձ, 2 միլիոն 45 հազար 89 դրամ էլ աշխատավարձին հավասարեցված վճար: ՀՀ նախագահը նաեւ տրված փոխառություններ ուներ, որոնցից ստացված տոկոսները կազմել են 8 միլիոն 740 հազար դրամ: 2012 թ. մարտի 1-ի դրությամբ Սերժ Սարգսյանի դրամական հաշվին եղել է 105 միլիոն 600 հազար դրամ (Գրիշա Բալասանյան) …

ինձ մի հատ Սարյան, երեք հատ Բաշինջաղյան, փաթաթիր, տաքսի կուղարկեմ…»:

Be the first to comment on "Սերժ Սարգսյանի ահռելի ունեցվածքի մի մասը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ