Հրապարակվել է Կրասնոդարի մոտ ինը զոհերով վթարի տեսագրությունը Նյութի աղբյուրը՝ https://primenews.am/?p=2708&l=am

Համացանցում հայտնվել է Կրասնոդարի մոտ տեղի ունեցած վթարի տեսագրությունը, որը ինը մարդու կյանք էր խլել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Տեսանյութում երեւում է , թե ինչպես է մեքենաներից մեկը հանդիպակաց գոտի դուրս գալիս, ինչի հետեւանքով էլ վթար է տեղի ունենում։ Նկարահանումները արվել են այն մեքենայից, որը վթարի մեղավորի ետեւից էր շարժվում։ Ավելի վաղ ոստիկանությունում հայտնել էին, որ «ՎԱԶ-2115» մեքենայի վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումն ու բախվել Lada Priora «Ունիվերսալ»-ին։ Վթարի հետեւանքով զոհվել էր ինը մարդ՝ այդ թվում անչափահաս երեխա։

Նյութի աղբյուրը՝ https://primenews.am/?p=2708&l=am

Be the first to comment on "Հրապարակվել է Կրասնոդարի մոտ ինը զոհերով վթարի տեսագրությունը Նյութի աղբյուրը՝ https://primenews.am/?p=2708&l=am"

Leave a comment

Your email address will not be published.


*