Սաշիկ Սարգսյանը դեռ ԱԱԾ-ում է

այաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը դեռևս գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ)։ Թե արդյոք նա ձերբակալվա՞ծ է, առայժմ ԱԱԾ-ն չի մանրամասնում: Այս մասին հայտնում է Ազատությունը։

Նկատենք, բերման ենթարկելուց հետո երեք ժամ անց պետք է հստակեցվի անձի կարգավիճակը՝ նա կա՛մ պետք է ձերբակալվի, կա՛մ նրան պետք է ազատ արձակեն։

Երեկ մոտ 9 ժամ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն իրականացրեցին Ալեքսանդր Սարգսյանի տանը, որից հետո նա, ինչպես նաև նրա որդին՝ Հայկ Սարգսյանը բերման ենթարկվեցին։ ԱԱԾ-ն խոստացավ ավելի ուշ մանրամասներ հաղորդել և տեսանյութ տրամադրել։

Be the first to comment on "Սաշիկ Սարգսյանը դեռ ԱԱԾ-ում է"

Leave a comment

Your email address will not be published.


*