Անմիջապես պատերազմի վտանգ կա՞, թե ոչ․ պարզաբանում է ԶՈւ գլխավոր շտաբի պետը

Ադրբեջանի զորավարժություններին հայկական կողմը ուշիուշով հետևում է։  կա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց  Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին արցախա–ադրբեջանական շփման գծում մշտապես լարվածություն կա։

«Մշտապես Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում։ Այդտեղ առանձնահատուկ ոչինչ ես չեմ տեսնում։ Մենք պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման։ Անհանգստացնող ոչինչ այս պահին չկա»,- ասաց նա։

Խոսելով պատերազմի վերսկսման հնարավորության մասին՝ նա նշեց, որ ժողովուրդը եւ բանակը պետք է մշտապես պատրաստ լինեն. «Ցանկացած պարագայում միշտ էլ պաշտպանության նախարարը, հայկական ղեկավարությունը հայտարարում է, որ մենք պետք է միշտ պատրաստ լինենք ցանկացած զարգացման, բանակը առավել եւս։ Անմիջապես պատերազմի վտանգ չկա։ Քանի ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծում չկա, պատերազմի վտանգը միշտ էլ լինելու է»։

Be the first to comment on "Անմիջապես պատերազմի վտանգ կա՞, թե ոչ․ պարզաբանում է ԶՈւ գլխավոր շտաբի պետը"

Leave a comment

Your email address will not be published.


*