Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված Օսիպյանի վրա ճնշումներ եղե՞լ են

«Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքն օրինական է եղել:  Մենք ի սկզբանե չգիտեինք զենքը օրինական է, թե ոչ: Մենք տեղեկություն էինք ստացել, որ զենքեր կան իր մոտ եւ մյուս մեքենայում: Մենք ստուգեցինք, այդ զենքերն օրինական են, հիմա անցնում են մասնագիտական փորձաքննություն»,- լրագրողների հետ զրույցում hajtnec  ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը:
  «Այս պահին սահմանափակվենք այսքանով: Մշտապես ոստիկանությունն ունենում է օպերատիվ տեղեկություններ, նոր բան լինի, կհրապարակենք»,-այն հարցին,թե նրա հետ կապված այլ կասկածներ չկա՞ն,նման պատասխան տվեց Օսիպյանը:
Օսիպյանը պնդեց, որ Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված իրեն ուղղված ճնշումներ չեն եղել. «Ես իմ գործառույթներն իրականացնում եմ Սահմանադրության համապատասխան, ինձ որեւէ ցուցում, հրաման չի եղել, խելացի չի լինի նման բան անել: Ես օրենքով եմ իրականացնում ցանկացած գործողություն:
Եթե դուք տեղեկանայիք, որ Սաշիկ Սարգսյանը զենք ունի, բա հարց չէիք տալո՞ւ, որ Սաշիկ Սարգսյանը զենքով է ման գալիս, ինչո՞ւ չեք տանում: Մենք որտեղի՞ց իմանայինք, որ Սաշիկ Սարգսյանը եւ երկրորդ մեքենայի զենքերը օրինական են, թե ոչ: Ոստիկանության համար ով ուզում է լինի, այդ օրը տեսադաշտում ինքն է հայտնվել, իր մասով ենք տեղեկություն ստացել»,-հայտարարեց Օսիպյանը:

Be the first to comment on "Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված Օսիպյանի վրա ճնշումներ եղե՞լ են"

Leave a comment

Your email address will not be published.


*