Հնդիկ տղամարդը երկրպագում է Դոնալդ Թրամփի նկարին և ամեն օր աղոթում նկարի առաջ (տեսանյութ)

Հնդկաստանի Թելանգանա նահանգի գյուղերից մեկում բնակվող տղամարդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկարին երկրպագում է որպես աստվածության:

 

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, 31-ամյա հողագործ Բուսա Կրիշնան, Թրամփի նկարի առաջ աղոթում է արդեն երեք տարի, սակայն նա նույնիսկ Թրամփի քաղաքական հայացքների կողմնակիցը չէ: Աղոթքը նա կատարում է օրական մի քանի անգամ:

 

Գյուղում շատերը նրան խելագար են համարում, սակայն Կրիշնան պնդում է, որ նրանց այդ վերաբերմունքը Դոնալդ Թրամփին ուղղված իր պաշտամունքին ավելի է հզորացնում իր հավատքը: Նա ցանկանում է նույնիսկ ԱՄՆ նախագահին նվիրված տաճար կառուցել:

 

Նշվում է, որ հնդիկ տղամարդը Թրամփին սկսել է երկրպագել, երբ վերջինս հայտարարել էր նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին:

 

Կրիշնայի ծնողները ևս զարմացած են իրենց որդու վարքով: Հոգնելով տեսնել, թե ինչպես է նա երկրպագում Թրամփի նկարին՝ ծնողները հեռացել են նրա տնից և տեղափոխվել բարեկամների մոտ:

Be the first to comment on "Հնդիկ տղամարդը երկրպագում է Դոնալդ Թրամփի նկարին և ամեն օր աղոթում նկարի առաջ (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*