Լավրովը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի՝ ԼՂ հարցով ՄԱԿ-ի կողմից ընդունված 4 բանաձևերի մասին հարցին

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ադրբեջանցի լրագրողի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի կողմից ընդունված 4 բանաձևերի մասին հարցին:

«Ինչպես հասկացա, ձեզ հետաքրքրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Բանաձևերն ընդունվել են մարտական գործողությունների ընթացքում: Դրանք թույլ են տալիս դադարեցնել արյունալի իրավիճակն ու կողմերին քաղաքական երկխոսության բերել: Բոլորի համաձայնությամբ ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել լուծել բոլոր մնացած հարցերը, ներառյալ՝ տարածքների ազատագրումն ու քաղաքական կարգավորումը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման ճանապարհով»,- ասել է Լավրովը:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, Երևանի և Բաքվի համաձայնությամբ աշխատում է առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ: Եվ դրա համար, ըստ Լավրովի, անհրաժեշտ է փոխհամաձայնություն հակամարտող կողմերի միջև:

Be the first to comment on "Լավրովը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի՝ ԼՂ հարցով ՄԱԿ-ի կողմից ընդունված 4 բանաձևերի մասին հարցին"

Leave a comment

Your email address will not be published.


*