Երեխեքի նամակները, շտապօգնության մեքենան… ո՞նց է ապրել ու ո՞նց է ապրելու. Շուշան Պետրոսյան

Շուշան Պետրոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու ամառանոցում ԱԱԾ խուզարկության տեսանյութին: «Ագահությունը, փառասիրությունը մեղք են, մեղք, ու պատժվելու է Աստծո ու Հայ Զինվորի թա՜նկ գոյությունը իսկապես գնահատող յուրաքանչյուր հայի կողմից։

Ասում են մի բան ասա, ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ, շոկի մեջ եմ։

Երևանում չէի, ուշ հասա ու ետ տվեցի, նայեցի «Հայլուրը» ու չկա մի բառ, որ կարողանա արտահայտել զայրույթս, վիրավորանքս։ Վիրավորանքից հեկեկում էի։ Միշտ հարգանքով եմ վերաբերվել մարտական ուղի անցած յուրաքանչյուր անձի, ու դա բավական էր, որ գոնե բարև տանք իրար։

Էրեխեքի նամակները …Էն շտապօգնության մեքենան, որ ապրիլյանի օրերին փնտրում էինք ու երեկ գտանք… մթերք, հագուստ …
Աստված, ո՞նց է ապրել ու ո՞նց է ապրելու !!!», – գրել է Շուշան Պետրոսյանը

Be the first to comment on "Երեխեքի նամակները, շտապօգնության մեքենան… ո՞նց է ապրել ու ո՞նց է ապրելու. Շուշան Պետրոսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ