Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. ԱԱԾ տնօրեն

Գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ հայտնաբերվածն ի՞նչ են անելու, գումարները բյուջե կվերադարձնե՞ն թե՝ ոչ, Վանեցյանը նշեց, որ երբ հարցը վերաբերում է գումարները վատնելուն, տվյալ անձը կարող է վճարել այդ գումարներն և ազատվել քրեական պատասխանատվությունից ըստ քրեական օրենսգրքի, սակայն Մանվել Գրիգորյանի հետ կաված այս բացահայտումները չեն դասվում այդ շարքին:

«ԱԱԾ–ն իր անելիքն արել է, եւ մենք միշտ պատրաստ ենք աջակցել քննությանը»,- ասաց նա։

Վանեցյանի խոսքով՝ քննության ընթացքը ցույց կտա՝ պատասխանատվության կենթարկվե՞ն Մանվել Գրիգորյանի հովանավորները, թե ոչ․ «Ես ենթադրություններով ու տրամաբանությամբ չեմ խոսում, խոսում եմ միայն փաստերով։ Փաստն այսօր ունենք, արձանագրել ենք»,– նշեց Վանեցյանը։

Be the first to comment on "Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. ԱԱԾ տնօրեն"

Leave a comment

Your email address will not be published.


*