Պետդումայում ռուս կանանց կոչ են արել օտարերկրացիների հետ սեռական հարաբերություններ չունենալ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ

Պետդումայի՝ ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի ղեկավար Թամարա Պլետնյովան կոչ է արել ռուսաստանցի կանանց օտարերկյա մարզիկների և երկրպագուների հետ սեռական հարաբերություններ չունենալ Ռուսաստանում անցկացվելիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում՝ գրում է life.ru-ն:

«Այդ երեխաները հետո կտառապեն և տառապել են. դեռևս խորհրդային տարիներից սկսած: Դեռ լավ է, որ նույն ռասայից են, իսկ եթե այլ ռասայից են, ապա ընդհանրապես: Մենք պետք է մեր երեխաներին լույս աշխարհ բերենք: Ես ազգայնական չեմ, բայց այնուամենայնիվ…»,- ասել է Պլետնյովան:

Նա նշել է, որ արտասահմանցիների հետ ինտիմ հարաբերությունները կհանգեցնեն ոչ միայն միայնակ մայրերի թվի աճին, այլև այն երեխաների թվի աճին, որոնք դաստիարակվում են արտասահմանում՝ ոչ լիարժեք ընտանիքներում:

Be the first to comment on "Պետդումայում ռուս կանանց կոչ են արել օտարերկրացիների հետ սեռական հարաբերություններ չունենալ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ