Դիտարկմանը, որ վերջերս լուրեր տարածվեցին, թե Դիանա Գրիգորյանը և սերիալի դերասաններից մի քանիսը վիճել են և պատրաստվում  են լքել նախագիծը, որին հաջորդեց նաև իր հեռանալը, և հարցին, թե արդյոք այդ խոսակցությունների և սերիալից իր հեռանալու միջև որևէ կապ կա, պատասխանեց.

«Իմ ու Դիանա Գրիգորյանի միջև ոչ մի վեճ չկա և չի կարող լինել: Նման խոսակցությունները պարզապես զրպարտանք են: Մեր մեջ կարող են միայն ստեղծագործական վեճեր լինեն, բայց անձնավորված՝ ոչ: Մենք բոլորս իրար սիրում ենք»:

Իսկ վերջում, հարցին, թե ինչպես Ռուդոլֆ Ղեոնդյանը կգնահատի «Նռան հատիկ»-ում իր աշխատանքը, որը մի քանի ամիս տևեց, հավելեց.

«Շատ դրական եմ գնահատում: Ամեն ինչից գոհ եմ, այստեղ շատ հավեսով աշխատեցի»:

Ի դեպ՝ կարճ ժամանակ անց հեռուստադիտողը կրկին էկրաններին կտեսնի Ռուդոլֆ Ղևոնդյանին:

«Երկու 25 մասանոց հեռուստասերիալից հրավեր ունեմ, մեկը «Վերջին գործարքի» երկրորդ մասն է, իսկ մյուսը բացահայտել դեռևս չեմ կարող»,- ավարտեց դերասանը:

life.panorama.am