Իմացեք, թե ինչ է պատմում ձեր մասին այն սմայլիկը, որն ամենից հաճախ եք օգտագործում

«Սմայլիկ» կոչվածը մեր այն էմոցիաների վիզուալ արտահայտությունն են, որ զգում ենք այս կամ այն պահին։ Ձեր կողմից որևէ սմայլիկի գործածման հաճախականությունը շատ բան կարող է պատմել ձեր մասին։ Որքան հաճախ եք օգտագործում դրանցից ինչ-որ մեկը, այնքան շատ բան կարող է ասել այն ձեր մասին։

1

Եթե այս սմայլիկը ձեզ մոտ առաջին տեղն է զբաղեցնում, նշանակում է՝ դուք ունեք արտահայտված անհատականություն։ Ձեզ դուր է գալիս ապրել ազատությամբ, ուրախությամբ ու ծիծաղով լի կյանքով։ Չեք սիրում չափազանց լուրջ վերաբերվել կյանքին, քանի որ գիտակցում եք, որ այն ցանկացած պահի կարող է փոխվել, դրա համար էլ նախընտրում եք ապրել այսօրվա օրով։ Դուք այն մարդկանցից եք, ովքեր հիանալի հումորի զգացում ունեն, իսկ ձեր ծիծաղը նույնիսկ ավելի զվարճալի է, քան հումորները։ Իրականում, կարող է լինել այնպես, որ ձեր ծիծաղի և ժպիտների ետևում դուք թաքցնում եք ձեր ցավը։ Մարդիկ սիրում են ձեզ ամենապարզ ու հիանալի պատճառով. երբ ծիծաղում եք, ստիպում եք բոլորին ծիծաղել ձեզ հետ։

2

Եթե սա ձեր ամենաշատ գործածվող սմայլիկն է, ուրեմն՝ դուք ավելի խելացի ու սրամիտ եք, քան մարդկանց մեծ մասը։ Այս սմայլիկը խոսում է այն մասին, որ դուք հետաքրքիր ու սարկաստիկ մեկնաբանություններ և պատասխաններ եք մտածում։ Սա նաև կարող է խոսել ձեր սև հումորի մասին։ Խելացի, հետաքրքիր, ուրախ և անհոգ անհատականություն եք։

3

Դուք անկեղծ մարդ եք։ Երբ սիրում եք ինքներդ ձեզ, կարող եք սիրել շրջապատող մարդկանց։ Երբ գոհ եք ձեզնից, ամեն ինչում սեր եք տեսնում։ Դուք այն մարդկանցից եք, ում հետ հեշտ է ընդհանուր լեզու գտնել, միշտ միայն դրականն եք տեսնում թե՛ մարդկանց մեջ, թե՛ ընդհանրապես կյանքում։ Կարողանում եք սիրել և անտեսել մարդկանց մութ կողմերը, ինչը ձեզ դարձնում է այն քիչ մարդկանցից, ովքեր ունակ են անվերապահորեն սիրել։

4

Դուք պարզապես սիրում եք օդային համբույրներ ուղարկել, այնպես չէ՞։ Դուք ջերմ և սիրալիր մարդ եք, ով միշտ լավ է տրամադրված մարդկանց հանդեպ, սիրում է նրանց դրական լիցքեր պարգևել։ Ձեր կողքին մարդիկ հարմարավետություն և ջերմություն են զգում։

5

Դուք խորամանկ եք, հետաքրքիր և անհավանական սրամիտ։ Ունեք ուրախ անհատականություն և հաճախ եք հայտնվում ուշադրության կենտրոնում։ Դուք այն մարդկանցից եք, ովքեր կատակում են անհաջողությունների շուրջ և դրանցից դասեր քաղում։

6

Դուք ամեն ինչ սիրում եք, այնպես չէ՞։ Ինչու՞ պետք է ատելություն զգաք, երբ սերն այդքան հիանալի զգացմունք է։ Դուք շատ բանի միջով եք անցել, մինչև սկսել եք գնահատել սերը։ Տեսել եք ատելություն, ցավ, երբեմն ձեզ կոտրել են, դրանից հետո հասկացել եք, որ սերն ամեն ինչից վեր է։ Դուք սեր եք սփռում միշտ և ամենուրեք։

7

Ունեք ստեղծագործ անհատականություն, հորինում եք չարախինդ կատակներ, որոք միևնույն ժամանակ լցված են սիրով։ Այն մարդկանցից եք, ովքեր պատրաստ են միանգամից ընկերոջը օգնության հասնել, որպեսզի ծիծաղեն այն բանի վրա, ինչ տեղի է ունեցել նրա հետ։

8

Դուք անհոգ, երջանիկ մարդ եք, ով ապրում է ներկա պահով։ Ձեզ դուր չի գալիս քարշ տալ անցյալի բեռը, դուք բաց եք թողնում այն ամենն, ինչ այլևս նշանակություն չունի ձեզ համար։ Ազատ ոգի ունեք։ Աշխարհին ավելի շատ են պետք ձեզ նման մարդիկ, որպեսզի այն լցնեն գույներով։

9

Դուք պերֆեկցիոնիստ եք։ Ձեր շուրջն ամեն բան պետք է իդեալական լինի։ Դուք այնպիսի մարդ եք, ով ուշադրություն է դարձնում ամենափոքր դետալների վրա։ Սիրում եք կարգուկանոն՝ ամեն ինչում և միշտ։ Անհավանական սարկազմի տեր մարդ եք։

Be the first to comment on "Իմացեք, թե ինչ է պատմում ձեր մասին այն սմայլիկը, որն ամենից հաճախ եք օգտագործում"

Leave a comment

Your email address will not be published.


*