«Մի քիչ մտածեք, հակառակ դեպքում կարող ենք ունենալ այն արդյունքը, ինչին միտված է Բաքվի քարոզչությունը»

Արենի գյուղին մերձակա շփման գծում տեղ գտած վերջին զարգացումները և դրանց շուրջ որոշ հայ օգտատերերի կողմից սոցցանցերում շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները, իմ խորին համոզմամբ կրելով ուռճացված և առավելապես զգացմունքային բնույթ, ինչպես նկատում եք, բավականին <<լավ>> է օգտագործվում ադրբեջանական (ինչու չէ՝ նաև թուրքական) ագիտպրոպի կողմից, կատարված տեղային նշանակության վերադիրքավորումը ներկայացնելով ոչ այլ կերպ, քան <<հերթական հաղթանակ>>: Այն ինչ նման վերադասավորումներ անցած տարիների ընթացքում հակամարտ կողմերի շփման գծում արձանագրվել են բազմիցս, իսկ առավել հաճախ հայկական կողմի նախաձեռնությամբ և ավելի նշանակալի մարտավարական արդյունավետությամբ: Օրինակներ շատ կարելի է բերել, բայց ոչ հիմա և ոչ հանրային իրազեկման այս ձևաչափով: Ցավալի է նաև հանգամանքը, որ հիմա էլ ակտիվ քննարկման նյութ է դարձել ադրբեջանցի բնակիչների կողմից իբր իրենց ազատագրված գյուղ կատարած այցելության շուրջ սուլթանական ագիտպրոպի հրապարակումը, որն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանում կարծես թե էլի հասնում իր նպատակին… Հորդորում և խնդրում եմ, մի բան գրելուց առաջ գոնե մի քիչ մտածեք, հակառակ դեպքում կարող ենք ունենալ այն արդյունքը, ինչին միտված է Բաքվի քարոզչությունը:

Be the first to comment on "«Մի քիչ մտածեք, հակառակ դեպքում կարող ենք ունենալ այն արդյունքը, ինչին միտված է Բաքվի քարոզչությունը»"

Leave a comment

Your email address will not be published.


*