Լավրով. Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին պետք է համաձայնեցնեն Երևանն ու Բաքուն

Բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության վերաբերյալ որոշումը պետք է համաձայնեցնեն Երևանն ու Բաքուն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մոսկվայի դիրքորոշումը մնացել է անփոփոխ` խնդրի լուծում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով: Մենք համոզված ենք, որ սա օպտիմալ ձևաչափ է», — հայ գործընկերոջ` Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Ս.Լավրովը:

Նա նշել է, որ բանակցությունների ձևաչափի փոփոխման շուրջ բոլոր պայմանավորվածությունները պետք է ձեռք բերվեն Երևանի և Բաքվի միջև:

«Եթե կողմերը որոշակի փուլում համաձայնության գան, որ Լեռնային Ղարաբաղը կրկին պետք է ներկայացվի բանակցություններում, ապա դա կլինի նրանց որոշումը, և մենք կհարգենք այդ որոշումը», — ասել է նախարարը:

 

 

Be the first to comment on "Լավրով. Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին պետք է համաձայնեցնեն Երևանն ու Բաքուն"

Leave a comment

Your email address will not be published.


*