Արցախի ոստիկանապետը հրաժարական է տվել

Արցախի ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել Արցախի նախագահին:

Նա հայտարարություն է տարածել:«Սիրելի ԱրցախցիներՎերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ տվեց բոլորիս ու մտահոգությանս պատճառը իմ հրաժարականի պահանջը չէր միայն, այլև  երկրի ներքին անվտանգությունը չխաթարելու և ներքաղաքական սրացումներից զերծ մնալու նպատակը։Սիրելի հայրենակիցներ1991թ-ից ես հող հայրենիի կանչով և ձեզանից շատ շատերի օրինակով  կամավորագրվել եմ Արցախյան ազատամարտին։  ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ՈՒխտաձորի ջոկատի հրամանատարից հասնելով ՀՀ ՊՆ բանակային կորպուսի հրամանատարի պատասխանատու պաշտոնին, ողջ ծառայությանս ընթացքում սեփական կենսագրությամբ ու օրինակով եմ փորձել ներկայացնել Հայրենքի հանդեպ գերագույն նվիրումի դրսևորումը։ 2013թ. մարտի 25-ից ցայսօր զբաղեցնելով ոստիկանության պետի պաշտոնը իմ հիմնական նպատակն ու առաքելությունն եմ համարել ծառայել ժողովրդիս, ստեղծել  ու ամրապնդել լիարժեք վստահության մթնոլորտ ոստիկանության և հասարակության միջև։ Թե ինչքանով է դա ինձ հաջողվել, թողնում եմ ձեր դատին։Որքան էլ որ բարձրագոչ հնչի, ինձ համար միշտ եղել ու այսօր էլ շարունակում է ամենաառաջնային համարվել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անվտանգությունը, ժողովրդի խաղաղ կենսագործունեության  համար բոլոր պայմանների ապահովումը, որի համար պարտավոր ենք չխնայել ոչինչ ու չկանգնել ոչ մի խոչընդոտի առաջ։Սիրելի բարեկամներՀաշվի առնելով իմ հրաժարականի ներկայացման վերաբերյալ  հասարակության մեջ առաջացած պահանջը, ոստիկանության պետի պաշտոնից ազատվելու մասին զեկուցագիր եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։Վերջում կուզեի հավաստիացնել, որ այսուհետ ևս շարունակելու եմ հավատարիմ մնալ Արցախի Հանրապետության պետականության ամրապնդման գործին և  հայրենիքին սպառնացող յուրաքանչյուր վտանգի դեպքում պատրաստ եմ սեփական օրինակով ապացուցել այն:Եղել և մնում եմ Հայրենիքիս զինվորը»:

Be the first to comment on "Արցախի ոստիկանապետը հրաժարական է տվել"

Leave a comment

Your email address will not be published.


*