Թբիլիսիում սպանված պատանու հայրը կառավարությանը կոնկրետ քայլերի մինչեւ հունիսի 10-ը ժամանակ տվեց

Թբիլիսիում սպանված պատանու հայրը՝ Զազա Սարալիձեն կառավարությանը կոնկրետ քայլերի մինչեւ հունիսի 10-ը ժամանակ է տալիս: Այս մասին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է նա, հաղորդում է Georgia Online-ը:

Նրա խոսքով, նա նույն դիրքորոշումն ունի. «Եթե կոնկրետ քայլեր չարվեն, մնում եմ նույն կարծիքին, որ համակարգը պետք է ոչնչացվի», —հայտարարել է նա: Նրա խոսքով, ինքը հետեւելու է, թե 10 օրվա ընթացքում իշխանություններն ինչ քայլեր կանեն, սակայն զուգահեռ ակցիաները կշարունակվեն:

Հարցին, թե ինչ է իրեն ասել վարչապետը, Սարալիձեն ասել է, որ ըստ Գեորգի Կվիրիկաշվիլիի, էական նշանակություն չի ունենա՝ նա հրաժարական կտա, թե ոչ:

Զազա Սարալիձեն այսօր հանդիպել էր վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Խորավա փողոցում դպրոցականների ծեծկռտուքը տեղի էր ունեցել 2017-ի դեկտեմբերի 1-ին: Ըստ քննության դրան մասնակցել է  ավագ դասարանների մոտ 20 աշակերտ:

Բազմաթիվ ծակող վերքերից մահացել էին դպրոցականներ Լեւան Դադունաշվիլին եւ Դավիթ Սարալիձեն: Սկանդալն առաջացավ կես տարի անց՝ մայիսի 31-ին, երբ Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղադրյալների դատավճիռը հրապարակեց: Պարզվել էր, որ դատախազությունը չէր կարողացել բավարար ապացույցներ ներկայացնել, դրա համար ամբաստանյալներից մեկը մեղավոր էր ճանաչվել Լեւան Դադունաշվիլիի կանխամտածված սպանության մեջ եւ դատապարտվել 10 տարի եւ 6 ամիս ազատազրկման: Մյուսին դատարանը մեղավոր էր ճանաչել միայն սպանության փորձի համար եւ 9 տարի եւ 9 ամիս ազատազրկման դատապարտել:

Be the first to comment on "Թբիլիսիում սպանված պատանու հայրը կառավարությանը կոնկրետ քայլերի մինչեւ հունիսի 10-ը ժամանակ տվեց"

Leave a comment

Your email address will not be published.


*