Թուրքիայում անցորդը գլխի հարվածով տապալել է կնոջը ծեծող ամուսնուն

Ստամբուլում տղամարդը պաշտպանել է մի կնոջ, որին փողոցում տղամարդը ծեծում էր: Դեպքը ֆիքսել է տեսախցիկը, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Ըստ հրատարակության, դեպքի մասնակիցները ամուսիններ են եղել: Ամուսնալուծության դատական լսումից հետո ամուսինը սկսել է ծեծել կնոջը եւ գցել  մայթի վրա: Մի քանի վայրկյան նրա վրա է հարձակվում մի անցորդ՝ գլխի հարվածով տապալելով նրան:

Daily News-ը հաղորդում է, որ կնոջը պաշտպանած տղամարդը 29-ամյա դռնապան Էմրե Դերեբաշին է:

«Ես արել եմ այն, ինչ կաներ ցանկացած այլ մարդ: Ես դեմ եմ բռնությանը, ես չէի կարող ուղղակի կանգնել եւ նայել, երբ զոհը կին էր: Ես նորից նույնը կանեի, եթե նման դեպք լիներ», — ասել է նա:

Be the first to comment on "Թուրքիայում անցորդը գլխի հարվածով տապալել է կնոջը ծեծող ամուսնուն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ