Զազա Սարալիձե. Ես երդվել եմ իմ որդու գերեզմանին, որ այս գործն ավարտին կհասցնեմ

Ոչնչացված հանցանշաններ, կեղծ քննություն, դատարանի սկանդալային որոշումը, պատրիարքի հետ հանդիպումը եւ կառավարության հրաժարականի հեռանկարը. Զազա Սարալիձեն մեծ հարցազրույց է տվել «Պիրվելի» հեռուստաալիքի հաղորդավար Ինգա Գրիգոլիային, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Խորավա փողոցում վեց ամիս առաջ սպանված դեռահասի հայրը հետաքննության նկատմամբ վստահության բացակայության պատճառով արդեն երրորդ օրն է բողոքի ակցիա է անցկացնում: Այսօր Սարալիձեին, իր կնոջ եւ դստեր հետ ընդունել է Համայն Վրաստանի Կաթողիկոս Պատրիարք Իլյա Երկրորդը: Կես ժամ հետո Սարալիձեն հեռացել է պատրիարքարանի նստավայրից` առանց լրատվամիջոցներին մեկնաբանություն տալու:

Գրիգոլիային տված հարցազրույցում նա ասել է, որ հանդիպման ընթացքում բողոքի ցույցերի մասին չեն խոսել:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պատրիարքին հանդիպման համար: Ոչ մի բանակցություն չի եղել, պարզապես նա օրհնեց մեր ընտանիքը, աղջկաս … Նրանք դեռ երեկ էին ինձ առաջարկել հանդիպել, բայց ես ժամանակ խնդրեցի հոգեբանորեն պատրաստվելու համար: Պատրիարքը մեզ հորդորեց մեր երեխաների հոգիների համար խորացնել աղոթքը», — ասել է Սարալիձեն:

Սարալիձեն հիշեցրել է, որ քննության հենց սկզբում ոչնչացել է այն ծածկը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը: Խորավա փողոցի բնակելի շենքի բակում՝ հենց հանցագործության վայրում, 2018 թվականի սկզբին ավտոտնակի նման շինություն կառուցվեց:

«Պարզվեց, որ երբ քննիչն այնտեղ հետազոտություններ է անցկացրել, չափումներ վերցրել, նրանք քանոն չեն ունեցել… Այդ պատճառով հիմա անհնար է հասկանալ, թե քանի երեխա է այդտեղ տեղավորվել, արդյոք իմ որդին էլ էր այնտեղ, որի հասակը 1.97 էր եւ էլի ինչ-որ մեկը: Ես հավատում եմ, որ այս ամենը հատուկ է արվել», — ասում է սպանված դպրոցականի հայրը:

Անցյալ տարվա դեկտեմբերին կասկածյալներին ձերբակալելիս ոստիկանությունը երկու դանակ էր առգրավվել: Ինչպես պարզվեց  հետագայում այդ զենքով է  մոտ 20 վնասվածք հասցվել Լեւան Դադունաշվիլիին: Սարալիձեին սպանած զենքը այդպես չհայտնաբերվեց:

Սպառնալիքների մասին հարցին պատասխանելով, Սարալիձեն նշել է, որ առաջին հերթին ծոնղներին են վախեցնում:

Նա նաեւ նշել է, որ գիտի, թե ով է սպանել իր որդուն:

«Նրանք երեքն են, գուցե ավելի շատ են: Մեկը դատապարտված է: Եվ եւս երկուսը կան: Ես այդ մասին ասել եմ դատախազությանը: Նրանք էլ են ինձ ասել այդ մասին: Եթե մանրամասներ հայտնաբերվեն, ապա հնարավոր է, որ այս հարցի վերաբերյալ գործ սկսվի, բայց կրկին հնարավոր չէ սկսել հարցաքնությունները, քանի որ դա այդ մարդկանց սահմանադրական իրավունքների խախտում է », — ավելացրել է նա:

Սուբելիանին դատախազությունից հեռացել է 2017 թվականի դեկտեմբերի կեսին: Սարալիձեն կարծում է, որ երկու շաբաթը նրան  բավական էր «գործը կազմակերպելու համար»:

«Ինձ չի հետաքրքրում նրանց սահմանադրությունը: Նրանց օրենքը վիրավորել է իմ որդու հոգին: Ես կոչ եմ անում բոլորին, անկախ քաղաքական հայացքներից, կանգնել իմ կողքին, որովհետեւ այս համակարգը մեզ ոչնչացնում է: Ես երդվել եմ իմ որդու գերեզմանին, որ այս գործն ավարտին կհասցնեմ», — պատասխանել է Սարալիձեն:

Be the first to comment on "Զազա Սարալիձե. Ես երդվել եմ իմ որդու գերեզմանին, որ այս գործն ավարտին կհասցնեմ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ