Չեմ թողնի պարտակեն հորս առանձնակի դաժանությամբ սպանությունը. 5 տարի շարունակ Գայանեն պայքարում է

Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի մահվան դեպքով հարուցված սպանության մասով կարճվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացածի դուստրը` Գայանե Հովհանյանը:

«Քրեական գործը էլի դիտավորյալ մասնատում են, սպանության գործով կարճել են, իսկ երկու եղբայրների նույնաբովանդակ արարքի համար, միայն Նարեկ Ավետիսյանին են մեղադրանք առաջադրել, խափանման միջոցը ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ Հովհանես Ավետիսյանի` մասով կարճել ենիբրև` իր արաքում հանցակազմ չկա: Մինչդեռ նույն ժամանակահատվածում` նույն հանցագործություններն` են արել, ապա դատախազը Նարեկի մասով խափանման միջոցը վերացրել է: Մեծ հաշվով` ով է պատասխան տալու նման անարդար որոշումների` համար և ինչ դիտավորությամբ կամ շահագրգռվածության` շրջանակներում է վերացվել: Ե՞րբ է գործելու օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը»,-ասաց նա:

Նա հավելեց, որ ինքը միջնորդությամբ դիմել է քննիչին, որ քննչական գործողություններ իրականացնի, դեպքի իրական հանգամանքները բացահայտելու համար, սակայն մերժվել է.  «Բայց քանի որ կար հերթական ծածկադմփոցի խնդիրը, ապա որոշել են, առանց ինձ անգամ հրավիրելու, լսելու մերժել և կրկին անօրինական կերպով որոշում են կայացրել: Ես հասկանում եմ ինչն է պատճառը նման հապճեպ որոշման պատճառը, բայց վստահ հայտարարում եմ` եթե կթվա, որ ես կհամաձայնեմ կամ կդադարեմ պահանջել, որ իմ հոր` առանձնակի դաժանությամբ սպանությունը` կպարտակեն, չեմ թողնի»:

Գայանե Հովհանյանը նշեց, որ ինքը դիմել է Արթուր Դավթյանին, որ վերացնի այս որոշումը եւ  խնդրին լուծում տա, սակայն դեռ պատասխան չի ստացել:

Նշենք, որ Գյանջիրով Հովհանյանի մահվան դեպքով նախաքննական մարմինը քրեական գործ չի հարուցել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այս կապակցությամբ Գայանե Հովհանյանը բողոք է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ մասնակիորեն բավարարվել է նրա բողոքը. դատարանը արձանագրել էր, որ տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի իրավունքները խախտվել են, և պարտավորեցրել է վերացնել դրանք: Այս որոշման դեմ այս անգամ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել Արարատի դատախազությունը՝ պնդելով, որ Գայանե Հովհանյանի իրավունքները չեն խախտվել, կատարվել է օբյեկտիվ քննություն: Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության ներկայացրած բողոքը:

Այնուհետեւ երկրորդ փուլում գործը քննել է հատուկ կարեւոր գործերով քննչական վարչությունը, եւ գործը կասեցրել էին, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր այս որոշումը եւ այժմ գործը Վճռաբեկ դատարանում է:

Be the first to comment on "Չեմ թողնի պարտակեն հորս առանձնակի դաժանությամբ սպանությունը. 5 տարի շարունակ Գայանեն պայքարում է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ