Միքայել Մելքումյանը առաջնային է համարում Հայաստանում…

Միքայել Մելքումյանը առաջնային է համարում Հայաստանում ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծումը

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ հունիսի 1-ին կայացավ գիտաժողով «Եվրասիական ինտեգրման նոր մարտահրավերներ եւ սպառնալիքներ» թեմայով:

Գիտաժողովին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Թիմուր Ուրազաևը, քաղաքագետներ, դիվանագետներ և վերլուծաբաններ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ ՀՀ նոր կառավարությանը կհաջողվի կարգ ու կանոն հաստատել դատական, իրավապահ և կրթական համակարգերում, սակայն արդյոք դա կբավարարի՞, որպեսզի Հայաստանը կարողանա հաղթահարել աղքատությունը:

«Հայաստանում զարգանալու նոր հնարավորություն է ստեղծվել: Մեր զարգացման հիմքում ընկած են արդար հարաբերությունները, հասարակության մեջ որակյալ հարաբերությունները: Ժողովուրդը անվերապահ վստահում է նոր ձևավորված կառավարությանը: Դա նշանակում է, որ մեր կառավարությունը կարող է հստակ արմատական բարեփոխումներ իրականացնել»,- ասաց Մելքումյանը:

Նրա խոսքով` նոր կառավարությունը պետք է ճիշտ գործառույթներ իրականացնի, որպեսզի Հայաստանում կատարվեն մեծածավալ ներդրումներ:

Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Թիմուր Ուրազաևը կարևոր խնդիր է համարում Հայաստանի նոր կառավարությանը տեղեկություն տրամադրելը, թե Ղազախստանն ի՞նչն է առաջնային համարում երկու երկրների համագործակցությունում:

«Հայաստանի նոր կառավարությունը ցուցաբերում է շատ մեծ ուշադրություն Ղազախստանի հետ համագործակցության հարցին (ինչի համար առանձին շնորհակալություն եմ հայտնում), և դա երևում է վերջերս տեղի ունեցած համաժողովներում, որտեղ հայկական պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել»,- ասաց Ուրազաևը:

Be the first to comment on "Միքայել Մելքումյանը առաջնային է համարում Հայաստանում…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ