Ոչ մի խուճապի առիթ չկա. Ա. Հովհաննիսյանն Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքերի մասին Նյութի աղբյուրը` http://yn.am/?index&p=87060&l=am

Ֆեյսբուքյան օգտատեր Սիրանուշ Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքեր կան: «Արենի գյուղի մոտ նոր ադրբեջանական դիրքեր: Ֆոտոները հենց էս պահին եմ արել, Արենիի այգիներից, գյուղը ամբողջությամբ դիտարկվում է իրենց կողմից, եւ մեր դիրքերը այս պահին ավելի ցածր են: Գյուղում խուճապ է: Չհավատացողներին եւ հերքողներին, խնդրում եմ, գալ Արենի եւ համոզվել», — գրել է Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում: Այս հարցի հետ կապված պարզաբանում ստացանք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: — Պարոն Հովհաննիսյան, քիչ առաջ համացանցում լուսանկարներ են տարածվել, որ Արենի գյուղի մոտ ադրբեջանական բարձրադիր նոր դիրքեր են հայտնվել, եւ նշվում է, որ հիմա գյուղում խուճապի մեջ են: — Ոչ մի խուճապի առիթ չկա: — Բայց ճի՞շտ է, որ նոր դիրքեր են հայտնվել: — Ես չեմ կարող ասել, Ադրբեջանն իր տարածքում կարող է դիրքեր դնել: Իրենց դիրքերն իրենց պետության ներսում են, մեր դիրքերի նկատմամբ որեւէ փոփոխություն, որեւէ ակտիվություն չկա: — Բայց, եթե մեր դիմաց գտնվող դիրքը բարձրադիր է, անհանգստանալու բան չունե՞նք: — Այնքան այդպիսի դիրքեր կան, մեկ դիրք իրենք ունեն բարձրադիր, 5 դիրք՝ մենք: Նյութի աղբյուրը՝ Armtimes.com Նյութի աղբյուրը` YN.am

Be the first to comment on "Ոչ մի խուճապի առիթ չկա. Ա. Հովհաննիսյանն Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքերի մասին Նյութի աղբյուրը` http://yn.am/?index&p=87060&l=am"

Leave a comment

Your email address will not be published.


*