Եթե պարզեմ, որ իմ նշանակումից հետո մեկը ինչ–որ չարաշահում է արել, շատ խիստ կպատժվի ընդհուպ ազատազրկում. Դավիթ Անանյան

Կոռուպցիոն ռիսկերը ՊԵԿ-ում պետք է արմատախիլ անենք մեկընդմիշտ, սա այն պատմականորեն ընձեռնված հնարավորությունն է, եթե այսօր էլ չանենք, ուրեմն ձախողում ենք այն ամենը, ինչ մեր համար արժեք ունի: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Դիտարկմանը, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո հարկային եւ մաքսային մարմիններում նույնիսկ մանր կաշառակերության գործեր են բացահայտվում, նախկինում դրանց մասին ՊԵԿ-ում տեղյակ չե՞ն եղել, Անանյանը պատասխանեց. «Ես չեմ ասի տեղյակ են եղել կամ չեն եղել։ Ես մայիսի 18-ից՝ իմ նշանակումից հետո կարող եմ հայտարարել, որ եթե նման երեւույթներ են եղել, մենք՝ այդ թվում հանրությունը պետք է պայքարենք դրանց դեմ։ Թե ինչքանով համակարգը դրան անդրադարձ կկատարի կամ հետադարձ կապը որքանով ցավոտ կլինի, մենք ականատես կլինենք։

Թե նախկինում ինչ են արել, հնարավոր է՝ մենք էլ ենք նախկինում լսել, մամուլում էլ ենք կարդացել, լսել ենք ծանոթ բարեկամերից, երբ մաքսազերծվում են արել «չայեվոյների» գաղափարը միշտ եղել է, սակայն նման կոռուպցիոն ռիսկերը պետք է արմատախիլ անենք մեկընդմիշտ: Նախկինում շատ բան կարող է եղած լինել, բայց եթե ես պարզեմ, որ մայիսի 18-ից հետո մեկը ինչ–որ բան է արել, շատ խիստ կպատժվի ընդհուպ ազատազրկում»:

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ համակարգում արմատական կադրային փոփոխություններ են կատարվել եւ դրանք շարունակվում են:

Be the first to comment on "Եթե պարզեմ, որ իմ նշանակումից հետո մեկը ինչ–որ չարաշահում է արել, շատ խիստ կպատժվի ընդհուպ ազատազրկում. Դավիթ Անանյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ