4 տոքսիկ մթերք, որոնք վտանգավոր են երեխայի զարգացման համար

Կարևոր է հասկանալ, որ ոչ բոլոր մթերքներն են օգտակար և սննդարար, հատկապես՝ երեխաների համար: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ դրանք կարող են նույնիսկ վտանգավոր լինել երեխայի զարգացման համար:

Մրգային հյութեր, գազավորված ըմպելիք: Միրգը, իհարկե, օգտակար է, սակայն մշակման ընթացքում այն գրեթե կորցնում է մանրաթելերը: Փոխարենը՝ դրանց մեծ քանակով շաքար է ավելանում: Մրգային հյութերը երեխաների մոտ կարող են դիարեա առաջացնել, այդ պատճառով հարկավոր է կա՛մ ամբողջությամբ բացառել սննակարգից, կա՛մ նվազագույնի հասցնել դրանց օգտագործումը: Մի խաբեք ինքներդ ձեզ՝ կարծելով, թե այդ հյութերը երեխաներին այդքան անհրաժեշտ վիտամին C են պարունակում:

Երշիկեղեն: Պինդ, կպչող մթերքը կարող է վտանգավոր լինել երեխաների համար: Բացի այդ՝ երշիկեղենը գրեթե ոչ մի օգուտ չի տալիս օրգանիզմին: Մանկահասակ երեխաների սննդակարգը պետք է լրջորեն ընտրված լինի: Իհարկե, գերադասելի է՝ սննդարար նյութերը ստանալ մայրական կաթի միջոցով:

Շաքար: Մեծ քանակով շաքար պարունակող մթերքի օգտագործումը կարող է հանգեցնել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման, կարիեսի առաջացման: Քաղցրավենիքը, կոնֆետները, գազավորված ըմպելիքը կարող են հանգեցնել մի շարք առողջական խնդիրների, այդ թվում՝ քնի խանգարման:

Պուդինգ, ժելե: Սրանց մեծ մասին արհեստական ներկող նյութեր և արոմատիզատորներ են ավելացվում: Գերադասելի է դրանք բացառել երեխայի սննդակարգից: Հիշեք, որ դուք պատասխանատու եք երեխայի առողջության համար և կարող եք նրա համար ավելի սննդարար և օգտակար մթերք ընտրել:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Be the first to comment on "4 տոքսիկ մթերք, որոնք վտանգավոր են երեխայի զարգացման համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ