Երեւանում գտնվող զորամասում կապիտան է մահացել

Այսօր ինքնասպանության դեպք է գրանցվել Երեւանում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասում: Այդ մասին հայտնում է «Փաստինֆոն»։

Նախնական տվյալներով՝ ժամը 13-ի սահմաններում՝ զորամասի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը: Հայտնաբերվել է նաեւ գրություն։

Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ` զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Be the first to comment on "Երեւանում գտնվող զորամասում կապիտան է մահացել"

Leave a comment

Your email address will not be published.


*