«Առաջիկայում ԼՂ հակամարտության կարգավորման համար նոր հնարավորություններ կլինեն». Թրամփն ուղերձ է հղել Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում շնորհավորել է Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կազմավորման 100-ամյակի կապակցությամբ և հայտարարել, որ մոտակա ամիսներին նոր հնարավորություններ կլինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:

«ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պատրաստ է աշխատել ձեզ հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման համար: Մոտակա ամիսներին նոր հնարավորություններ կլինեն հակամարտությունը կարգավորելու համար, ինչը թույլ կտա էլ ավելի բարելավել ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները»,- ասվում է ուղերձի տեքստում:

Be the first to comment on "«Առաջիկայում ԼՂ հակամարտության կարգավորման համար նոր հնարավորություններ կլինեն». Թրամփն ուղերձ է հղել Ալիևին"

Leave a comment

Your email address will not be published.


*