Հունաստանում ոչ միայն կղզի, այլ նաև սեփական կատու չունեմ. Շարմազանով

«Սա ակնհայտ լկտի սուտ է եւ զառանցանք: Պաշտոնապես հայտարարում եմ ՀՀ սահմաններից դուրս ոչ ես, ոչ ընտանիքիս որեւէ անդամ եւ մերձավոր ազգական ոչ միայն կղզի, այլ նաեւ սեփական կատու չունեմ»,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով սոցցանցերում տարածված տեղեկությանը, թե Շարմազանովը աներորդու անունով սեփական կղզի ունի Հունաստանում:

Մեր հարցին, թե ո՞ւմ է ձեռնտու նման ապատեղեկատվություն տարածելը, Շարմազանովը նշեց, որ տեղեկատվության հեղինակը ԱՄՆ-ում գրանցված ֆեյք էջ է, որի «հետեւից գնալու, պատասխանատվության ենթարկելու հնարավորություն չկա»:

Ասաց՝ կռահում է, թե ով կամ ովքեր են այս խառը օրերից օգտվելով՝ պղտոր ջրում ձուկ որսում ու փորձում հանրային ուշադրությունը լուրջ գործընթացներից շեղել: «Պարոնայք ֆեյքատերեր, ուրիշի վրա ցեխ շպրտելով՝ դուք չեք մաքրվելու, զբաղվեք լուրջ գործով»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Be the first to comment on "Հունաստանում ոչ միայն կղզի, այլ նաև սեփական կատու չունեմ. Շարմազանով"

Leave a comment

Your email address will not be published.


*