Ադրբեջանն ակտիվ ինժեներական աշխատանքներ է ձեռնարկել սահմանին, հայկական կողմը զգուշացրել է. Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ, նպատակ ունենալով բարելավել դիրքերը: Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողությունները առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետևանք՝ զոհեր: Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից և զգուշացնում են, որ որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա»:

Be the first to comment on "Ադրբեջանն ակտիվ ինժեներական աշխատանքներ է ձեռնարկել սահմանին, հայկական կողմը զգուշացրել է. Արծրուն Հովհաննիսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*