Հայաստանը պայման է դրել Ադրբեջանի առաջ

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում համանախագահ երկրների առաջարկների հիման վրա ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղուն:

Դրա համար անհրաժեշտ է կյանքի կոչել 2016 թվականին Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունները:

Մայիսի 15-ին Փարիզում կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որից հետո Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցությունների: Համանախագահներն իրենց հերթին հայտարարել են, որ Հայաստանի ղեկավարությանը կհանդիպեն հունիսին:

Ինչի՞ հիման վրա է Բաքուն պատրաստ առարկայական բանակցությունների եւ ո՞րն է լինելու բանակցությունների նոր փուլի մեկնակետը: Ակնհայտ է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հին սխեման՝ տարածք անկախության, խաղաղության կամ էլ ժամանակավոր կարգավիճակի դիմաց, մահացել է:

Մինչեւ ապրիլյան պատերազմը՝ 2016 թվականի հունվարին, ԱՄՆ-ն առաջարկել էր շփման գծին զսպման մեխանիզմներ ներդնել: Հայաստանն ու Ֆրանսիան միացել էին նախաձեռնությանը, Մոսկվան հայտարարել էր, որ այդպիսի առաջարկ 2011 թվականից անում է:

Ադրբեջանն այն ժամանակ հայտարարեց, որ դա իր տարածքային ամբողջականության խախտման ճանաչում է:

Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում կողմերը կարծես թե պայմանավորվեցին մոնիտորինգի միջոցներ տեղադրել: Ադրբեջանը, սակայն, չի ստորագրել ամփոփիչ փաստաթուղթը եւ մինչեւ հիմա խոչընդոտում է Վիեննայի պայմանավորվածությունների իրագործմանը:

Հայաստանում նոր կառավարություն է, իսկ դա նոր բանակցողներ է ենթադրում: Դատելով Հայաստանի ԱԳՆ առաջին հայտարարությունից՝ նոր նախարար Զոհրաբ Մնացականյանը մտադիր չէ վերադառնալ մադրիդյան սկզբունքներին եւ պահանջում է Վիեննայի պայմանավորվածությունների կատարում:

Հայաստանում իշխանափոխությունից եւ Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղ այցից հետո Ադրբեջանում քննարկումներ են սկսվել բանակցությունների առարկայի շուրջ:

Ադրբեջանում գլխավոր մտահոգությունն այն է, թե ինչ կլինի, եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղը, ընդ որում, ներկայիս սահմաններում: Ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, եթե Հայաստանի որոշմանն աջակցեն ուժի համաշխարհային կենտրոնները:

 

Ադրբեջանում գլխավոր մտահոգությունն այն է, թե ինչ կլինի, եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղը, ընդ որում, ներկայիս սահմաններում: Ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, եթե Հայաստանի որոշմանն աջակցեն ուժի համաշխարհային կենտրոնները:

Այսպես թե այնպես, Հայաստանի արտաքին գործերի նոր նախարարը սահմանել է սկզբունքային դիրքորոշում՝ Հայաստանը բանակցությունները վերսկսում է միայն նախկին պայմանավորվածությունների կատարումից հետո:

 

Be the first to comment on "Հայաստանը պայման է դրել Ադրբեջանի առաջ"

Leave a comment

Your email address will not be published.


*