Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կաշխատեն միասին

ՀԺ-ի լրագրողը կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, քանի որ հիմա հարեւաններ են: Փաշինյանը բացառեց, որ նրա հետ կհանդիպի, սակայն նշեց մեկ պատճառ.

«Հնարավոր տարբերակը, որտեղ տեսականում հնարավոր է հանդիպում, դա Ղարաբաղի հարցի հետ կապված որոշ ինֆորմացիայի ստացման անհրաժեշտությունն է»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այժմ ապրում է կառավարական առանձնատանը, որը գտնվում է Սերժ Սարգսյանի առանձնատան կողքին: Ի դեպ, Սերժ Սարգսյանն այնտեղ ժամանակավոր է ապրում:

Փաշինյանը, Հանրապետության հրապարակից Բաղրամյան 26 գնաց քայլելով: ՀԺ-ի հարցին, թե ինչո՞ւ է քայլելով գնում, Փաշինյանը պատասխանեց. «Որովհետեւ սիրում եմ քայլել»:

Be the first to comment on "Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կաշխատեն միասին"

Leave a comment

Your email address will not be published.


*