Դաջվածքի վարպետն ամուսնության յուրօրինակ առաջարկ է արել ընկերուհուն (լուսանկարներ)

ԱՄՆ Կոլորադո նահանգի բնակիչ Վինի Կապալդո Սմիթն իր ընկերուհուն ամուսնության ինքնատիպ առաջարկ է արել`կիրառելով մասնագիտական հմտությունները:

Ինչպես նշում է Bored Panda-ն, նա ամուսնության առաջարկի հարցը դաջել է սրունքին ու խնդրել ընկերուհուն՝ Բրուք Վոդարկին, իր ոտքի վրա դաջվածք անել: Որքան մեծ է եղել աղջկա զարմանքը, երբ ընկերոջ տաբատը վեր բարձրացնելուց հետո կարդացել է «կամուսնանա՞ս ինձ հետ» հարցն ու ներքևում տեսել «այո»-ի ու «ոչ»-ի համար նշումների վանդակները:

Աղբյուրը նշում է, որ սիրելիի հնարամտությունից տպավորված՝ Բրուքը նշում է արել «այո»-ի վանդակի դիմաց:

Հայտնի է, որ ռոմանտիկ տեսանյութը Facebook-ում դիտվել է ավելի քան 12 մլն անգամ:

 

tattoo-artist-proposal-brooke-wodark-9

tattoo-artist-proposal-brooke-wodark-5

Be the first to comment on "Դաջվածքի վարպետն ամուսնության յուրօրինակ առաջարկ է արել ընկերուհուն (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*