«Ռոսնեֆտ»-ը՝ Հայաստանի վերաբերյալ Միխայիլ Լեոնտևի սկանդալային հայտարարությունների մասին

Ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունը հայտարարել է, որ լրագրող, ընկկերության փոխնախագահ Միխայիլ Լեոնտևի խոսքերը Հայաստանի մասին չեն արտահայտում ընկերության դիրքորոշումը. հայտնում է Интерфакс-ը:

«Միխայիլ Լեոնտևի անհատական խոսքերն ընդհանուր ոչինչ չունեն Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ «Ռոսնեֆտ»-ի դիրքորոշման հետ: Ընկերությունը հարգում է հայ ժողովրդի և Հայաստանի խորհրդարանի ընտրությունը, բացի այդ,ակտիվ աշխատում է տարածաշրջանում և երաշխավորում է պայմանագրային պարտավորությունների իրականացումը»,- ասված է ընկերության հայտարարությունում:

Ավելի վաղ Կրեմլում անհաջող էին անվանել Հայաստանում իրավիճակի վերաբերյալ Լեոնտևի խոսքերը: «Այդ խոսքերը ոչ մի ընդհանուր բան չունեն և չեն կարող ունենալ Հայաստանի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշման հետ, ինչպես նաև ընդհանուր ոչինչ չունեն և չեն կարող ունենալ բարեկամության և եղբայրության այն ջերմ զգացմունքների հետ, որոնք պատմականորեն կան Ռուսաստանի մոտ հայ ժողովրդի հանդեպ»,- ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը

Be the first to comment on "«Ռոսնեֆտ»-ը՝ Հայաստանի վերաբերյալ Միխայիլ Լեոնտևի սկանդալային հայտարարությունների մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*