«Գիտեմ՝ ինձ կհոշոտեք, բայց…»

Ֆեյբուքյան «Անկախ Հայաստան» օգտատերը գրում է. «Գիտեմ՝ ինձ կհոշոտեք, բայց…

Արդեն մի քանի օր է անցել ժողովրդի ընտրյալը ժողովրդի վարչապետն է:

Հիմա մի քանի հարց`
Ինչի՞ է ժողովրդի ընտրյալը, ով դեմ էր, որ վարչապետը երկու նստավայր ունենա, մի հատ նստավայրը չի հանձնում: Բա բյուջեի վրա մեծ բեռա:

Ինչի՞ ա ժղովրդի ընտրյալը ուղղաթիռով թռնում Արցախ, իսկ նրա սպասարկող շարասյունը դատարկ ու բյուջեի հաշվին գնում, հասնում Արցախ, որ ընտրյալին այնտեղ ֆռցնի, հետո ընտրյալն ուղղաթիռով հետա գալիս, իսկ էտ շարասյունը նորից դատարկ, բյուջեի հաշվին հետ գալիս Երևան, որ դիմավորի ընտրյալին:

Ինչի՞ ա ընտրյալը նոր կառույց ստեղծում` վարչապետի աշխատակազմ, բա բյուջեի վրա անիմաստ ծախս չի՞:

Հետո… Ինչի՞ չի ընտրյալը կրճատում, կամ գոնե հանձնարարի կրճատել պետական կառավարման սպասարկող մեքենաները, նաև իրեն սպասարկող մեքենաները և ախրանան, էլի բեռա չէ՞ բյուջեի վրա:

Երեք օրա մի օր ընտրյալին չտեսանք դուրս գա, ոտով քայլի, մետրո նստի:

Երեք օրա ինչի ա ընտրյալը ջուր ծեծելու փոխարեն, մի բերան չի խոսում թոշակների բարձրացումից, Գյումրիի անապահովներից, գործազրկությունից, ինչի՞ մի բառ չի ասում:

Երեք օրա մենակ զուգարաններա ցույց տալիս ու փոխանակ գործով զբաղվի, նստել, մտածումա, որ հիմնավորի Օսիպյանի նշանակումը:

Խնդալուա չէ՞ հարցերս: Իրականում ես համարել եմ ու համարում եմ, որ նորմալա ախրանան, նորմալա էտ սպասարկումը, նորմալա երկու աշխատասենյակը, նորմալա աշխատակազմը ու սաղ նորմալա, ես չեմ մեղադրում, ուղղակի ձեզ եմ ուզում լսացնեմ, որ դուք էլ եք դա հիմա նորմալ համարում, այսինքն՝ առաջ էլ էր նորմալ համարել, բայց դուք առաջ հավայի ստատուս գրողներներ էիք, բայց հիմա դառել եք մէ անմեղ կույսեր, որոնք արդեն ամեն ինչի հասկանալով են մոտենում»:

3 Comments on "«Գիտեմ՝ ինձ կհոշոտեք, բայց…»"

  1. կարևոր հարցերը թողած, հիմար հարցեր եք տալիս: դրանք տեխնիկական ու հեշտ լուծվող հարցեր են, ու աշխատանքի ընթացքում պարզ կլինի՝ ինչն էր տեղին, ինչը՝ ավելորդ: Մենք փոխել ենք ամենակարևորը՝ Համակարգը: Մնացյալ հարցերը ածանցվում են հենց սրանից ու բոլորով միասին պիտի լավ երկիր ստեղծենք. ժողովուրդ-իշխանություն միավորով:

  2. Du el gites vor harcerd xndalu a, vonc vor du es artahaytvum.

    Aveli dipuk asem—- anxelq mardu harcer en^^^^^
    Xelaci mardik ays harcer@ chen ta,vorovhetev patasxannern aynqan parz en ….

  3. Dzer bolor harcer@ bxum en dzer characac hoguc, shat zgali e da, uzum eq vor mi erku orum bolor harcer@ luci? Petutyan grpac u datark kaznayic barcracni toshakner@? Petk e karucenq nor@, et berenq talanacner@!!! Menq nran vstahum enq 100%- ov ev jamanak tramadrum hamberataroren!

Leave a comment

Your email address will not be published.


*