Արմեն Սարգսյանը հանդիպել է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

ՀՀ նախագահի նստավայրում մայիսի 8-ին կայացել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանի և նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին՝ երկրի նախագահն ասել է. «Ուզում եմ մաղթել, որպեսզի որքան հնարավոր է շուտ ձևավորեք կառավարությունը և լծվեք այն բոլոր խնդիրների լուծմանը, որ մեր պետության, կառավարության, ողջ ժողովրդի և այս երկրի՝ Հայաստանի Հանրապետության առջև են: Ձեզ լավագույն մաղթանքներս և հաջողություններ»:

Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018թ. մայիսի 8-ի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ որոշումը՝ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ին հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:

Be the first to comment on "Արմեն Սարգսյանը հանդիպել է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*