Միհրան Պողոսյանը սպիտակ շապիկներ է պատվիրել «Քեթրին գրուպ»-ի աշխատակիցների համար. armlur.am

Armlur.am-ի տեղեկություններով` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն իր ընտանիքին պատկանող «Քեթրին գրուպ»-ի աշխատակիցների համար սպիտակ շապիկներ է պատվիրած եղել, որպեսզի վերջիններս ևս գնան Հանրապետության հրապարակ և այնտեղ նշեն Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու փաստը:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած 13 պատգամավորների թվում է նաև Միհրան Պողոսյանը: Շատերը գիտեն, որ Միհրան Պողոսյանի կարիերայի սահուն առաջխաղացումը ապահովել են մորեղբայրները` Գրիգոր և Միքայել Հարությունյանները:

Վերջիններս գործարարներ են, զբաղվում են էլիտար շենքերի շինարարությամբ, ռեստորանային բիզնեսով, մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ եւ բազմաթիվ այլ բիզնեսներով: Միհրան Պողոսյանի անվան հետ ևս բազմաթիվ բիզնեսներ են կապվում:

Նշենք, որ Միհրան Պողոսյանի մորեղբոր՝ Միքայել Հարությունյանի որդին՝ Վահան Հարությունյանը, ևս պատգամավոր է, սակայն այսօր նա դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանին:

armlur.am

Be the first to comment on "Միհրան Պողոսյանը սպիտակ շապիկներ է պատվիրել «Քեթրին գրուպ»-ի աշխատակիցների համար. armlur.am"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ