Ինչպես է Միհրան Պողոսյանն արձագանքում իր ընտանիքին պատկանող ընկերությունում ընթացող ստուգումներին

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը` Քեթրինի Միհրանը, հրաժարվում է պատասխանել իր ընտանիքին պատկանող «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի դիմակավորված ստուգումների մասին հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթը վերջինից հետաքրքրվեց, թե ինչու է իր ընտանիքին պատկանող ընկերությունը հայտնվել հարկային մարմինների ուշադրության կենտրոնում, եւ դեռ ավելին` ինչու են անընդհատ դատի տալիս ընկերությանը, վերջինս պատասխանեց.«Ես բազմիցս անդրադարձել եմ այդ հարցին, պատասխանը նույնն է. «Քեթրին գրուպը» ինձ հետ կապ չունի»: Մեր այն հարցին, թե իր ընտանիքին էլ չի՞ պատկանում, Մ. Պողոսյանը չցանկացավ պատասխանել: Հիշեցնենք, որ գրել էինք, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի ընտանիքին պատկանող բիզնեսները հայտնվել են հարկայինի ուշադրության կենտրոնում: ՊԵԿ օպերատիվ աշխատակիցները դիմակներով ներխուժել էին «Քեթրին գրուպ» ՍՊԸ, առգրավել փաստաթղթեր այն բանից հետո, երբ ընկերության աշխատակիցները հրաժարվել էին նրանց ներս թողնել: Իսկ հիմա, մեր տեղեկություններով, վերջերս «Քեթրին գրուպ»-ին ՊԵԿ-ը տուգանել է մոտ 1.5 մլրդ դրամով: Ի դեպ, Պողոսյանը փորձել է բողոքարկել ՊԵԿ որոշումները, սակայն ապարդյուն:

Be the first to comment on "Ինչպես է Միհրան Պողոսյանն արձագանքում իր ընտանիքին պատկանող ընկերությունում ընթացող ստուգումներին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ