Շուշան Պետրոսյանը կհայտնվի դատարանում, բայց ոչ իր գործած «մեղքերի» համար

Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը վերջին շրջանում հայտնվել է ժողովրդի և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ Ազգային ժողովուրմ հանդես եկավ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և հրաժարվեց պաշտպանել ժողովրդի ընտրած վարչապետի թեկնածուին:

Այդ օրերին Բաբկեն անունով քաղաքացին հրապարակել էր ԱԺ պատգամավորների հեռախոսահամարների ցանկը` այդ թվում նաև Շուշան Պետրոսյանի: Վերջինի պնդմամբ անհայտ անձիք զանգահարում էին իրեն և հայհոյախառն վիրավորում և նույնիսկ սպառնում:

Իսկ այսօր էլ Շուշան Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում խոստանում է դատի տալ բոլոր նրանց, ովքեր նման կերպ են վարվել իր հետ և առաջին հերթին Բաբկեն Գրիգորյանին, ով, ինչպես նշեցինք վերևում, հրապարակել էր իր հեռախոսահամարը:

Be the first to comment on "Շուշան Պետրոսյանը կհայտնվի դատարանում, բայց ոչ իր գործած «մեղքերի» համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ