Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության ներկա մակարդակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում` Հայաստանի ներքաղաքական իրավիճակը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Be the first to comment on "Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը"

Leave a comment

Your email address will not be published.


*