40.000$-ով ինչ մեքենա է ձեռք բերել Արփինե Հովհաննիսյանը

Արփինե Հովհաննիսյանն ակտիվորեն ավելացնում է իր անձնական գույքը: «Ժողովուրդ»օրաթերթը նրա` 2017 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկացավ, որ անցած տարում 20 մլն դրամով (շուրջ 40 հազար դոլար) գնել է MINI COOPER COUNTRYMAN մակնիշի ավտոմեքենա:

Բացի այս` նա 10 մլն դրամով վաճառել է իրեն պատկանող TOYOTA PRIUS 1.8 HYBRID մակնիշի ավտոմեքենան:

Երիտասարդ Հովհաննիսյանի ունեցած 1.5 մլն դրամի չափով դրամական միջոցը ավելացել է` վերածվելով 2 մլն դրամի:

Նա որպես եկամուտ հայտարարագրել է երեք վայրից ստացած աշխատավարձը` ընդհանուր 12 մլն 441 հազար 69 դրամի չափով, որը ամսական կազմում է 1 մլն 36 հազար դրամ: Նաեւ ստացած փոխառությունները, վարկերը, որոնք կազմել են 10 մլն դրամ: Հավանաբար պատգամավորը վարկ է վերցրել, որպեսզի իր ցանկացած ավտոմեքենան գնի:

Be the first to comment on "40.000$-ով ինչ մեքենա է ձեռք բերել Արփինե Հովհաննիսյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ