Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել է «Նռան հատիկ» հեռուստասերիալի դերասաններից մեկը (տեսանյութ)

Երևանում տեղի ունեցած սպանության գործով այսօր՝ մայիսի 4-ին, ձերբակալվել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրան կասկածում են այսօր 26-ամյա Գոռ Գասպարյանին դանակի մի քանի հարվածով սպանելու մեջ։

Կասկածյալ Ռ. Հովհաննիսյանը քննչական մարմնին հայտնել է, որ ինքը դերասան է և նկարահանվել է «Նռան հատիկ» սերիալում։

Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները ձեռք են բերել տեսանյութ, որը ֆիքսել է տեսախցիկը, թե ինչպես է տեղի ունեցել սպանությունը։

Նշենք, որ սպանությունը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 4-ին։ Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում երիտասարդ տղայի դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում հայտնաբերել էին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 97 շենքի բնակիչ, 26-ամյա Գոռ Գասպարյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա եղել էր սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 3 հետք:

Be the first to comment on "Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել է «Նռան հատիկ» հեռուստասերիալի դերասաններից մեկը (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*